Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը չի ընդունել «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը. Ջրային կոմիտեի նախագահ

Կառավարությունը չի ընդունել «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը. Ջրային կոմիտեի նախագահ
Քաղաքականություն
17:54, 17 август 2021
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է: Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է, և այժմ քննարկվում է այն 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ինչպես նշեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը չի ընդունվել կառավարության կողմից, իսկ տեխնիկական բնույթի հարցերը լրամշակվել են: 

Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե ուղիղ 245 մլն խորանարդ մետր ջրի մասին է, այլ մինչև 245 խորանարդ մետրի մասին: