Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի նախագահը ապրիլի 15-ին կժամանի Հայաստան

Ղազախստանի նախագահը ապրիլի 15-ին կժամանի Հայաստան
Պաշտոնական
12:01, 13 апрель 2024
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է հայ-ղազախական հարաբերություններին՝ նշելով, որ վճռական են ավելի խորացնելու և ընդլայնելու կապերը։

«Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը»,- ասել է նա։