Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի հետ

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի հետ
Պաշտոնական
15:44, 11 март 2022
Այսօր՝ մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: