Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմում 5 իրավաբան է ներգրավված

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմում 5 իրավաբան է ներգրավված
Պաշտոնական
20:18, 29 март 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետով՝

1. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ըստ որոշմանը կից հավելվածի՝ կազմում ներգրավված են    Ա. Մանասյանը  (իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ),  Դ. Հակոբյանը  (իրավաբանական գիտությունների թեկնածու),  Ռ. Գրիգորյանը  (իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ), Ա. Գեղամյանը  (իրավաբանական գիտությունների թեկնածու),  Լ. Հակոբյանը  (իրավագիտության մագիստր):