Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով

Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով
Պաշտոնական
16:40, 30 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: