Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին
Պաշտոնական
16:43, 01 апрель 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել  մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  տարբեր  ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները: