Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտ ապատեղեկատվություն. Արցախի տեղեկատվական շտաբը՝ Ստեփանակերտից բնակչության տարհանման լուրերի մասին

Բացահայտ ապատեղեկատվություն. Արցախի տեղեկատվական շտաբը՝ Ստեփանակերտից բնակչության տարհանման լուրերի մասին
Պաշտոնական
14:42, 24 апрель 2022
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
 
«Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
 
Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: