Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել՝ Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո. Արցախի տեղեկատվական շտաբ

Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել՝ Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո. Արցախի տեղեկատվական շտաբ
Քաղաքականություն
21:42, 11 апрель 2022
Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել, որում ասվում է.


Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։ 

Միևնույն ժամանակ, ադրբեջանական  կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը: