Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է գրավել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկը, սակայն ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ փորձը կասեցվել է

Պաշտոնական
11:53, 27 март 2023
Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման  առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]