Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Պաշտոնական
10:29, 09 июнь 2023
Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային  ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ 

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի  ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։