Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Արցախում կիրառել է հրաձգային զենք և նռնականետ. ՊԲ

Ադրբեջանը Արցախում կիրառել է հրաձգային զենք և նռնականետ. ՊԲ
Պաշտոնական
10:47, 19 май 2023
Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. 

«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։