Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. Արցախի ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. Արցախի ՊԲ
Պաշտոնական
16:49, 11 июль 2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական  ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։   

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ։ 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն