Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ընդդիմության մի հատվածի ու Ադրբեջանի իշխանությունների միջև շատ արագ բարձր մակարդակի կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտություն կա․ ՉԻ

Հայաստանի ընդդիմության մի հատվածի ու Ադրբեջանի իշխանությունների միջև շատ արագ բարձր մակարդակի կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտություն կա․ ՉԻ
Քաղաքականություն
14:13, 23 июль 2021
«Ադրբեջանը ամենից շատն է տուժել պատերազմից, բայց Եվրամիությունը 2.6 միլիարդ եվրո է հատկացնում Հայաստանին, իսկ մեզ՝ ոչինչ»,- այսպիսի դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի հանրային հեռուստատեսության եթերում:

«ՉԻ»
. Սա ի՞նչ անհամաձայնեցված, ոչ կոլեկտիվ խաղի դրսևորում է: Երևանում տասնյակ քաղաքագետներ, վերլուծաբաններ ու ակտիվիստներ իրենց պատռում են, որ Եվրամիությունը փողը տալիս է Արցախի ու Սյունիքի դիմաց, իսկ Իլհամը նստած լացում է:

Այդ մարդիկ իրենց խայտառակում են՝ հայտարարելով, թե դա իրականում Ադրբեջանի կաշառքի փողն է Արցախում կրած պարտության և Սյունիքում զիջումներ անելու համար, իսկ Ալիևը արհամարհում է նրանց թեզերն ու խնամքով մշակված կոնսպիրոլոգիական հիմնավորումները և բացահայտում, թե որքան է անհանգստացած ԵՄ-ի՝ Հայաստանին ուղղված աջակցությունից:

Այսպես շարունակել հնարավոր չէ: Հայաստանի ընդդիմության մի հատվածի ու Ադրբեջանի իշխանությունների միջև շատ արագ բարձր մակարդակի կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտություն կա: Պետք է նստել ու սինխրոնիզացնել աշխատանքը: Եթե Երևանում ասում են, որ այդ փողը տրվում է, որպեսզի Հայաստանը վերջնականապես քանդվի, ապա նույն հիմնավորումները պետք է հնչեն նաև Բաքվից: Պետք է հնչեն, որպեսզի հայտնի շրջանակները իրենց տեսակետներն ավելի հիմնավոր դարձնելու համար տիրաժավորեն նաև Ալիևի հայտարարությունները:

Եթե Երևանում ասվում է, որ այդ փողը տալիս են հոմոսեքսուալների իրավունքները պաշտպանելու համար, ապա Բաքվից պետք է «դուբլվի»՝ այդ փողը տալիս են, որ 200 հազար հայ դառնա տրանսգենդեր: Իսկ րոպեներ անց դա պետք է թարգմանվի և տարածվի սոցիալական կայքերի հայկական սեգմենտում:

Մի խոսքով՝ աշխատանքները շատ արագ համակարգելու հրամայական կա: