Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն»․ Գյուլեր

«Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն»․ Գյուլեր
Քաղաքականություն
14:13, 09 октябрь 2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան անվերապահորեն աջակցում է ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին։

Գյուլերը միաժամանակ նշել է, թե այժմ առաջացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության և խաղաղության հաստատման նոր հնարավորություն:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դա կգիտակցի և կգործի, հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի հասնել համապարփակ կարգավորման՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աղբյուր՝ azatutyun.am