Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցը». Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետի բացակայության մասին

«Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցը». Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետի բացակայության մասին
Քաղաքականություն
18:28, 13 октябрь 2023
Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Հայաստանը մնում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։

«Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգանքով ենք դրան վերաբերվում: Դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները: Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան: Թեկուզ այն պատճառով, որ մեզ մոտ, համենայնդեպս, ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում: Եվ սա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը: