Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները մասնակցում են «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» ամենամյա համաժողովին

ԱԺ պատգամավորները մասնակցում են «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» ամենամյա համաժողովին
Քաղաքականություն
22:04, 14 ноябрь 2023
ԱԺ գործընկերներիս՝ Լիլիթ Կիրակոսյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ գտնվում եմ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, որտեղ մի շարք երկրների կին առաջնորդների հետ մասնակցում ենք «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» ամենամյա համաժողովին. գրել է ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Ֆորումի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել Սաուդյան Արաբիայի, Շվեդիայի, Կանադայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կանանց իրավունքներին, իրավահավասարությանը, երեխաների խնամքի աջակցման կարևորությանն, ինչպես նաև կանանց ու երեխաների խոցելիությանը։