Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկը որևէ բան ձեր թիկունքի հետևում չի ստորագրելու. Անդրանիկ Քոչարյան


Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:

«Բաղրամյան փողոցում այդ ցասումը այդպես էլ իր ավարտական ուղեգիծը չստացավ: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի խմբերը ովքե՞ր էին ձևավորել, և նրանք մինչ այժմ կա՞ն, թե՞ ոչ: Բայց այդ ցասումն իրականացնող ժողովուրդը չկար: Եթե լիներ, ԱԺ և կառավարություն մտած խմբերը դուրս չէին գա, կմնային էստեղ և կձևավորեին իշխանություն»,- «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանին պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: 


Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Որևէ մեկը որևէ բան ձեր թիկունքի հետևում չի ստորագրելու»: Նա նաև հավելեց, որ իրենց ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթի և ԱԺ պահպանության ուժեղացման միջև որևէ կապ չկա: