Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ, որ Կառավարության ծրագրի քննարկման մթնոլորտը կհամապատասխանի մեր երկրի առջև ծառացած օրակարգին. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: 

Ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը քննարկվում է արտառոց պայմաններում, և նա նշեց այն բոլոր մրատահրավերները, որի առաջ կանգնած է մեր երկիրը. «Այս քննարկումը, սակայն, պետք է լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրումը, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ մատնանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության համար»:
Նա հույս հայտնեց, որ քննարկման խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը. «Համենայնդեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման»:

Փաշինյանն ընդգծեց, որ վերջին ամիսներին մենք կարևորագույն ձեռքբերում ենք ունեցել մեր պետության և ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով և բազմաթիվ չլուծված օրակարգեր լուծում են ստացել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններով. «Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը: Մենք ասացինք, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման»: