Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՊԾ-ին խստիվ հրահանգել եմ զուգարաններում որևէ մեկին անզգույշ չքաշքշել. Փաշինյանը Մինասյանին հիշեցրեց իրենց կուսակցի սպանությունը զուգարանում․ Տեսանյութ

«Ես Պետական պահպանության ծառայությանը շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին, առավել ևս զուգարաններում, անզգույշ չքաշքշեն:

Դուք խոսում եք հանցագործությունների մասին, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանության գործով, և ինչքան հիշում եմ՝ դուք առնվազն տասննքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են Պապլավոկի զուգարանում»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկման, թե իրենք ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին, նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գաղտնի բանակցություններին, Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել:

«Ժողովուրդն իր քվեարկությամբ որոշել է՝ դավաճանն ով է, կապիտուլյանտն ով է, հողատուն ով է: Ինձ մի ստիպեք, որպեսզի ցույց տամ, թե ով պիտի խորշի և ով է դավաճանը՝ պետությունը թալանելով, ով է հողատուն, ով է կապիտուլյանտը: Կոչ եմ անում հանդարտվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: