Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞նց եղավ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդները ունեցաք դուք. Հայաստանի պատմության մեջ դուք մշտապես մնալու եք որպես մեղադրյալ. Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Ո՞նց եղավ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդները, կոմբինատներն ունեցաք դուք: Ո՞նց եղավ, որ մենք պետական ապարատում աշխատում ենք, բայց ձեր գործընկերներն էդպիսի պադավատներ ունեն»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 
Նա նշեց, որ երբ թոշակառուները ցույց էին անում իրենց 4000 դրամը չուշացնելու համար, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մոտավորապես ինչքան ֆինանսական միջոցների էր տիրապետում. «Ձեզ թվում է, թե դա ավելի ցայտուն սևերի ու սպիտակների բաժանում չէ՞ր: Կարո՞ղ է ՀՀ քաղաքացիները չգիտեն, որ կոնկրետ մարդու ավտոն ավգոն անելու համար ոտերը կջարդեին: Դա սևերի ու սպիտակների բաժանում չէ՞ր»: 

Խոսելով Սորոսի մասին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց. «Դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաալիքը պետք է Սորոսի արձանը տեղադրի, ամիսը մեկ էլ դիմացը ծաղիկներ դնի: Հիմա ես ի՞նչ կապ ունեմ Սորոսի հետ, դուք եք գումարը ստանում Սորոսից, գալիս այստեղ Սորոս-Սորոս եք ասում: Ամեն ինչում փորձել եք մոլորեցնել մեր քաղաքացիներին, խաբել: Եթե ձեզ թվում է՝ հողատու, դավաճան գոռացիք, մենք չե՞նք գոռալու «Հայաստան»: Ձեզ թվում է, որ դուք ասեցիք, թե տղերքի արյունը ձեր ձեռքերին է, մենք չե՞նք ասելու, թե իրականում ում ձեռքերին է էդ արյունը»: 

Նա թվարկեց, թե ինչ է արվել նախկինում. «Եթե դուք կարծում եք, որ կարող եք մեղադրողի դիրքերից հանդես գալ, չարաչար սխալվում եք, որովհետև Հայաստանի պատմության մեջ ձեր քաղաքական թիմը մշտապես մնալու է որպես մեղադրյալ»: