Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը. Հռիփսիմե Գրիգորյան

Ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը. Հռիփսիմե Գրիգորյան
Քաղաքականություն
22:23, 19 апрель 2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փաստենք առաջնայինը. հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերեւս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր համաձայնում սրան: 

Հաջորդը , որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա:

Կրկին, փաստենք, որ այս կետը եւս   գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում  արձանագրել: 

Այսպիսով, ինչ է սա տալու Հայաստանին հարցը ունի անառարկելի դրական պատասխան. սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ: 
Եվ վերջում, թերեւս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով: 

Ձեւակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն եւ կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլեւ ողջ տարածաշրջանում»: