Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ կայսրությունները այլ երկրներում գործակալական ցանցեր են կառուցում, ցանցի ճյուղերից մեկը դիրքավորում են որպես ռադիկալ հակակայսրական

Երբ կայսրությունները այլ երկրներում գործակալական ցանցեր են կառուցում, ցանցի ճյուղերից մեկը դիրքավորում են որպես ռադիկալ հակակայսրական
Քաղաքականություն
15:15, 24 апрель 2024
Կայսրությունները, երբ այլ երկրներում գործակալական ցանցեր են կառուցում, անպայման ցանցի ճյուղերից մեկը դիրքավորում են որպես ռադիկալ հակակայսրական։ Սրանց ուղղությունը հիմնականում ներքին խոսակցականում անվանվում է «ծաղրածուական», որովհետև ի տարբերություն մյուս գործակալների՝ «ծաղրածուները» ոչ թե բացահայտ հանդես են գալիս կայրության շահերից, այլ լրիվ հակառակը, հաճախ կարող են ինչ-որ ձևական առճակատման մեջ մտնել մյուս գործակալների հետ, ինչևէ, սակայն չի խանգարում, որպեսզի հետո միասին ներկա լինեն համատեղ գործակալական հավաքներին ու կամ ինչն ամենակարևորն է X պահին սինխրոն գործեն մյուս գործակալների հետ՝ դիցուք նույն օրը նույն պահանջով ու նույն հրամանով ցույցեր անեն, պետք եղած ժամանակ իրենց ցույցի հրապարակը զիջեն գործակալական ցանցի մյուս ճյուղերին, տեռորիստական ակտեր կազմակերպեն, կայսրության մեդիագործիքների համար կադրեր ապահովեն, և այլն, և այլն, և այլն։

Նկարը ընտրված է պատահականության սկզբունքով։