Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Անի Խաչատրյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Անի Խաչատրյան
Քաղաքականություն
14:59, 25 апрель 2024
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում, դիմելով ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին, գրել է.

 Շարմազանով Էդո, չէ, Վազգենը որ գար, կասեր.

-ԱՐԱ, «գիտակցական» ամբողջ կյանքում «наша раша»-ի պատրիոտիկ ելևէջների տակ տնքալով  պարողը երբեք բարոյական իրավունք չունի հողից, հայրենիքից, պետությունից ու սահմանից խոսելու, քանի որ քո լեվլը միայն ռուբլու դիմաց քաղաքական մարմնավաճառություն անելն է:

Վազգենը Արցախն էլ էր ազատագրել, 7 շրջանն էլ հետը, բայց դուք, ՀՀ արցախցի նախագահներին թիկունք կանգնելով  էնպես թալանեցիք Հայաստանը, որ ձեր նշանակած նախագահը, ձեր Единая Россия-ի հովանավորչությամբ, Եվլախում, ստիպված եղավ  Արցախը լուծարել, այնպես որ հանգիստ վեր ընկեք տեղներդ ու ծպտուն չհանեք։

Հ.Գ.Կարեկցանքով և ապրումակցելով հասկանում եմ, որ քաղաքական հաճախորդների պակասից հոգեկան և ֆինանսական կրիզիսի մեջ ես, բայց Վազգենի անունով քաղաքական բարդելային համբավն ու հավերժ կուրտիզանուհու դերը վերականգնելը մաքսիմալ վտանգավոր խաղ ա քեզ համար:

Արաաաա»: