Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 նոր ֆրեգատ

Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 նոր ֆրեգատ
Քաղաքականություն
21:10, 28 сентябрь 2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ)։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ պայմանագ երկու երկրների ինքնիշխանությունը և Եվրոպայի անկախությունն ամրապնդելու ուղղությամբ արված կարևոր քայլ է։

Նաև շեշտել է, որ ֆրեգատներ գնելու Հունաստանի որոշումը Միջերկրական ծովում Հունաստան-Ֆրանսիա համատեղ շահերի պաշտպանության համար ավելի խորը «ռազմավարական համագործակցության» մասն է կազմում։

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Ֆրանիսայի և Հունաստանի կնքած հիշյալ պայմանագիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ է, իսկ ըստ թուրքական մամուլի՝ 3 մլրդ։