Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով 1998թ․-ին համաձայնեց Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ առաջարկներին․ քաղաքագետը՝ Քոչարյանի մասին

Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով 1998թ․-ին համաձայնեց Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ առաջարկներին․ քաղաքագետը՝ Քոչարյանի մասին
Քաղաքականություն
14:51, 04 октябрь 2021
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինչքան բախտ չենք ունեցել, որ 10 տարի մեր նախագահն է եղել մեկը, ով

-համաձայնել է մեզ առաջարկված բոլոր տարբերակներին, որոնցից շատերը մեր կարմիր գծերը հատող են եղել /1998թ․ Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ/, ու խոսում է Մինսկի խմբին ֆռցնելու ու նրա անվստահությունը կորցնելու մասին։ Ու դա անում է անմեղ դեմքով, կարծես թե տեղյակ չէ, որ հենց իր բանակցած ու 2007թ․ կրկին հավանություն տված Մադրիդյան առաջարկություններից հետո չէր, որ բանակցային պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները մի քանի անգամ համատեղ  հայտարարությամբ ամրագրեցին, թե ինչ է խոստանում հայկական կողմը կարգավորման համար /ԼՂԻՄ-ի հարակից բոլոր տարածքների վերադարձ/, և ինչ է խոստանում ադրբեջանական կողմը /ԼՂԻՄ կարգավիճակի համար խորհրդատվական նշանակությամբ պլեբիսցիտ, ու այս առումով անգամ այդ բանակցային ժառանգությունն ստացած Սերժ Սարգսյանին կարող ես խղճալ/։ Կարծես թե տեղյակ չէ, թե ի՞նչ է նշանակում աշխարհի մեծերին ասել "կտամ", բայց գավառական շուստիրությամբ մի քանի տարի չտալ", ու փորձել ասել, թե ինքը լավ "բանակցող է եղել" ու մտածել, թե աշխարհը այդ հարցը մոռանալու է․․․․

-ինքը Արցախին բանակցային սեղանի կողքից դրել է բանակցային սեղանի վրա՝ քննարկելու համար, ու կարծես թե տեղյակ չէր, որ եթե դա այդքան անէական հանգամանք լիներ, Ալիևը ատամներով չէր պահի իրենց այդ դիվանագիտական հաջողությունը,  ու որ հենց այս իշխանությունն էր, որ փորձում էր Արցախին իջեցնել կառափնարանից, ուր բարձրացրել էր ինքը․․․ Հանուն արդարության, անգամ Սերժ Սարգսյանն էր դա փորձում․․․ Ու ասես թե ինքրը չէր, որ ուժ տվեց ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին, երբ օրը ցերեկով Արցախյան հակամարտությունը դարձրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տաածքային վեճ, առաջ բերելով Արցախի վրա Հայաստանի էֆեկտիվ վերահսկողության թեզը, Հայաստանի՝ որպես միջազգային հարաբերությունների ճանաչված սուբյեկտ, կախելով դրանից բխող բոլոր պարտավարությունները՝ տարածքները հանձնելու, զորքերը դուրս բերելու, ինչը և արվեց 2020թ․ սեպտեմբերին՝ թուղթը ստորագրել տակով Հայաստանին, ումյ դեմ պատերազմ չէր հայտարարվել, բայց ով պետք է այդ ամենը՝ (տարածքները հանձներ, զորքը հանձներ) աներ, ետ շրջելով զինադադարի 1994թ․ եռակողմ հայտարարությունը ու տեղ չթողներ, որ գոնե այս անգամ էլ թեկուզ ճակատամարտը տանուլ տված Արցախը որպես սուբյեկտ ստորագրեր․․․

-Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյետները դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության թիրախ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար․․․

Ասեք՝ գոնե լռի էլի այս հարցերով․․․․

-Ու փոխարենը ասեր, թե ինչու էին Ստեփանակերտի հյուրանոցներից որոշ մարդիկ զանգում հրամանատարներին, որ նրանք չենթարկվեն Երևանի կենտրոնական հրամանատարությանը

-Ինչու իր խմբակցությունը չգնաց Ստարսբուրգ ԵԽԽՎ նսիտին ու գերիներին նվիրված կարևոր զեկույցի քննարկմանը, 

-Ինչո՞ւ 7-8 ամիս ամեն ինչ արեց, որ Սյունիքի ու սահմանների ուժեղացում, ամրապնդում թույլ չտա, որպեսզի հայտնվենք այս վիճակում․․․