Քաղաքացիակենտրոն
լրատվություն

6.5 շրջանները հետ տալուց բացի 1999թ. Մեղրիի տարբերակի մեջ ու 2001-ի Քի Վեսթի տարբերակ մտցրեց նաև Տավուշում Ղազախից «8 օկուպացված գյուղերի» վերադարձի ու Սյունիքում Մեղրին սովորեն միջանցք տալու խոստումը․ քաղաքագետ

6.5 շրջանները հետ տալուց բացի 1999թ. Մեղրիի տարբերակի մեջ ու 2001-ի Քի Վեսթի տարբերակ մտցրեց նաև Տավուշում Ղազախից   «8 օկուպացված գյուղերի» վերադարձի ու Սյունիքում Մեղրին սովորեն միջանցք տալու խոստումը․ քաղաքագետ
Հասարակություն
10:38, 13 июнь 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ռոբերտ Քոչարյան. «եթե ուզում էինք խաղաղ կարգավորում, ապա հակառակորդին միշտ պետք է հույս տայինք»։

Եվ ահա, որպեսզի Ալիեւն 10 տարվա հույս տար, այս տրամաբանությամբ 6.5 շրջանները հետ տալուց բացի 1999թ. Մեղրիի տարբերակի մեջ ու 2001-ի Քի Վեսթի տարբերակ մտցրեց նաև Տավուշում Ղազախից «8 օկուպացված գյուղերի» վերադարձի ու Սյունիքում Մեղրին կամ սովորեն միջանցք տալու խոստում պարտավորությունը...

Հայաստանի ոչ մի ղեկավար այսքան փչացած մտածողություն չի ունեցել... 10 տարի հույս է տվել, ինչ դեմն են դրել, ասել է «այո, համաձայն եմ» ... Ադրբեջանի հետ ընդհանուր պետությունից մինչև վերը նկարագրվածն ու Մադրիդյան առաջարկությունները...

Բան չի եղել, որ «Ոչ» ասած լինի... Ուղղակի այդպիսի փաստ չկա... Խղճիս առաջ չմեղանչելու համար' Սերժ Սարգսյանը տակից կամ բացահայտ գոնե դիմադրում էր...

Իսկ ե՞րբ է պատմելու, թե Ալիևն ինչ հույս է տվել Իսկ իրականում գավառական շուստրուն հարիֆի տեղ է դրել... Ուղղակի մեր տղերքը նահատակվեցին ու հայրենիք կորցրեցինք...»։