Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը` Մեղրին պայթեց Երևանի կենտրոնում, սակայն այլ ձևով, նախկին դաշնակցականը գնդակահարեց երկրի ղեկավարներին. Փաշինյան

Ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը` Մեղրին պայթեց Երևանի կենտրոնում, սակայն այլ ձևով, նախկին դաշնակցականը գնդակահարեց երկրի ղեկավարներին. Փաշինյան
Քաղաքականություն
16:04, 05 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու թեմայից. «1999թ. ի հայտ է եկել Մեղրիի տարբերակը, այսինքն՝  Ղարաբաղի հարցը լուծվի Մեղրին տալու տրամաբանությամբ` Մեղրին տանք Ղարաբաղը վերցնենք, և բանակցային սեղանին հայտնվել է փաստաթուղթ` համաձայնագրի նախագիծ: Այսինքն՝ փորձագիտական խմբեր աշխատել են Մեղրիով Ղարաբաղը փոխանակելու փաստաթղթի վրա»:  

Վարչապետի պաշտոնակատարը նաև մեջբերեց այդ փաստաթղթից հատված. «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում) փոխանցվում են Հայաստանին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում) փոխանցվում է Ադրբեջանին»:  

Փաշինյանը մեջբերեց նաև Քոչարյանի կողմից այդ տարիներին նշանակված ԱԳ նախարարՎարդան Օսկանյանի այն խոսքը, երբ հեռուստատեսությամբ Արամ Աբրահամյանի հետ զրուցելիս ասել է, որ եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար նախընտրելի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից պետք է վերադարձվեն. «Այսինքն, ըստ նրա, Լաչինն ու մնացած տարածքները օկուպացված տարածքներ էին: Եվ դա ասել է Քոչարյնաի նշանակած ԱԳ նախարարը»:  

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Օսկանյանի հայտարարությունից հետո լրագրողները հետաքրքրվել են Քոչարյանից` թե ինչու է ԱԳ նախարար Օսկանյանը տարածքները օկուպացված անվանել, և ԱՄՆ-ից վերադարձող Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին բացատրել է` «Օդանավակայանում ես լվացվելու տեղի վրա նկատեցի, որ գրված է «occupied», դա չի նշանակում զավթված»: Այսինքն՝ այս մարդը չի տարբերում, որ լվացվելու տեղի գրածը և միջազգային կոնվենցիաներում գրված «occupied» բառերը դրանք տարբեր բառեր են»,-մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հիշատակեց, որ Մեղրիի հարցը ԱԽ նիստում քննարկվելուց հետո Վազգեն Սարգսյանը գնացել է Մեղրի ու հայտարարել, որ Մեղրին ընդամենը Երևանի մի կտոր չէ, այլ աշխարհը մեր դուռը բերող է և նշել է` Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում. «Այսինքն՝ սպառնացել է, որ Երևանի կենտրոնում Մեղրիի թեման պայթելու է: Եվ Մեղրին Երևանի կենտրոնում պայթում է, բայց այլ ձևով: Եվ Հոկտեմեբրի 27-ին նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը մտնում է ԱԺ և գնդակահարում է երկրի ղեկավարներին»: