Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արխիվային փաստաթուղթ. ինչպես էր Քոչարյանը փորձում հանձնել Մեղրին. armtimes.com

Արխիվային փաստաթուղթ. ինչպես էր Քոչարյանը փորձում հանձնել Մեղրին. armtimes.com
Քաղաքականություն
22:05, 02 июнь 2021
«Հայկական ժամանակը» վերահրապարակում է 2008 թվականի փետրվարի 9-ի համարում գաղտնազերծված փաստաթուղթը՝ Քոչարյանի իշխանության կողմից Մեղրին Ադրբեջանին հանձնելու համաձայնագրի մասին. գրում է armtimes.com-ը:

Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:

Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը  պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն: