Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին․ Նիկոլ Փաշինյան

Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
19:48, 07 июнь 2021
Փշատավան համայնքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին:

«Նրա հանդիպումը Մեղրի քաղաքում անցել է կիսադատարկ դահլիճներում և Մեղրիի փողոցներում ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են: Մեղրին իր պատասխանը տվել է և ես համոզված եմ, որ հունիսի 20-ին էլ է տալու»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև Երևանում գինու փառատոնին, դրա մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ հնչած քննադատությանը։