Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս քննարկումը շատ վտանգավոր է. Իսկ ինչո՞ւ ԵԽԽՎ-ում մեր կողքին չէիք. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Այս քննարկումը շատ վտանգավոր է. Իսկ ինչո՞ւ ԵԽԽՎ-ում մեր կողքին չէիք. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը
Քաղաքականություն
12:39, 05 октябрь 2021
«Իհարկե, սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում, հասկանալի է: Բայց այն քննարկումը, որ դուք այստեղ ծավալել եք, շատ ավելի վտանգավոր է: Դուք շատ լավ հասկանում եք դա, և այդ քննարկումը ներպետական սպառման է»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա հարց տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին. «Արցախի Հանրապետության տոնին ինչո՞ւ Արցախում չէիք, կամ ԵԽԽՎ-ում, երբ պիտի վերականգնվեր Արցախ անվանումը, ինչո՞ւ մեր կողքին չէիք»:
Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դադարեցնել սահմանների վերաբերյալ անպտուղ քննարկումները, որը շատ վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել:

Նա նաև առաջարկեց ԱԺ փոխնախագահին խստացնել օրակարգային հարցից շեղումները և թույլ չտալ: