Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզ մանդատ չեն տվել մեզ հավատալու կամ չհավատալու համար. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը․ Տեսանյութ

«Կառավարության ծրագիրը կոչված է պահպանել Հայաստանի և Արցախի համար անվտանգության միջավայր, ընդ որում՝ անվտանգությունը բազմաշերտ է»,- հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ ծրագիրը պետք է ավելի բովանդակային քննարկվեր. «Կարծում էի, որ մեր դաշնակցական գործընկերները պետք է առնվազն հարցադրումներ ուղղեին կառավարման մոդելի հետ կապված, և հարցերը պետք է ուղղված լինեին ոչ թե անցյալին, այլ ապագային: Դուք անընդհատ ասում եք՝ լավ բաներ եք գրել, բայց մենք ձեզ չենք հավատում: Ձեզ մանդատ չեն տվել մեզ հավատալու կամ չհավատալու համար: Դուք այստեղ եք Կառավարության ծրագրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար»: 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: