Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի հետ պայմանավորվածություն չկա և չի կարող լինել. Վահագն Ալեքսանյան

Իշխանություններն Առուշ Առուշանյանի հետ ներքին պայմանավորվածություն չունեն: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը:

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գորիսում շշուկներ են տարածվում, թե իբր Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն ընտրություններում հաղթի, նրան ազատ են արձակելու և վերջինս հրաժարական է տալու: Նման պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: ՀՀ-ում ցանկացած մեկը, որն արել է հանցագործություն, դրա համար սահմանված պատիժ է կրելու»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: