Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի փաստաբանը վստահ է, որ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությոնը մերժվելու է

Առուշ Առուշանյանի փաստաբանը վստահ է, որ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությոնը մերժվելու է
Իրավունք
18:02, 02 август 2021
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի  ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել և լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչում է կայանում միջնորդության ամբողջ գաղափարը։ 

«Թե՛ օրենքը, թե՛ նախադեպային իրավունքը ինքաբացարկի ինստիտուտի վերաբերյալ ասում է, որ դատավորը, դատարանը ոչ միայն պետք է լինի անկողմնակալ, անաչառ օբյեկտիվ, այլ նաև այդպիսին գոնե պետք է երևա։ Հիմա, ներկա պահին, միգուցե այս դատավորն անկողմնակալ է, օբյեկտիվ է ու անաչառ բայց, արդյոք առկա օբյեկտիվ իրականության մեջ իրողությունները՝ մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում,  ընտրվել են պատահաբար»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Նա կանխորոշեց, թե ինչպիսի դատական ակտ է կայացվելու և վստահ է, որ ինքնաբացարկի վերաբերյալ իրենց միջնորդությունը մերժվելու է, նա նաև կանխորոշեց, որ իրենց բողոքը նույնպես մերժվելու է։