Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեռ չեն տեղեկացրել, որ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն կա. Մուկուչյան

Դեռ չեն տեղեկացրել, որ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն կա. Մուկուչյան
Քաղաքականություն
15:45, 14 июль 2021
Դեռ ինձ չեն տեղեկացրել, որ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն կա։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ինքն առավոտից ԿԸՀ-ում չի եղել։

«Ցանկացած դիմում կամ միջնորդություն, որ ներկայացվում է, սահմանված կարգով քննարկվում է։ Եթե կա, բնական է՝ ԿԸՀ-ի կողմից դա քննարկման առարկա կդառնա։ Ժամկետների պահանջ օրենսդրորեն ամրագրված չէ, բայց եթե ողջամիտ ժամկետներում կլինի։ Քանի որ

ԿԸՀ-ն ներկայացված է ՍԴ նիստերին, վարույթն այնպես կկազմակերպվի, որ դրանով չխոչընդոտվի մեր մասնակցությունը նիստին»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։

Անդրադառնալով ԿԸՀ-ի վերաբերյալ արտահայտված քաղաքական գնահատականներին, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ իշխանության չի ծառայել. «ԿԸՀ-ն բացառապես առաջնորդվել է ԸՕ պահանջներով»,-ասաց ԿԸՀ նախագահը։