Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանության քմահաճույքով չէ, թե ով է լինելու հանձնաժողովի փոխնախագահի մեր թեկնածուն. Տիգրան Աբրահամյան

Իշխանության քմահաճույքով չէ, թե ով է լինելու հանձնաժողովի փոխնախագահի մեր թեկնածուն. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն
13:25, 08 октябрь 2021
«Ակնհայտ է, որ պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը և մյուսները խուսափում են գալ Ազգային ժողով, իսկ հարցեր կան, որոնք ոչ միայն խորհրդարանին են հետաքրքրում, այլև հանրությանը: Ես նույնիսկ պատրաստ էի փակ հանդիպման, որովհետև այստեղ խնդիրը շոուներ կազմակերպելը չէր կամ հանրությանը ցույց տալը, թե ինչքան սուր հարցեր ենք հնչեցնում, այլ մեր հարցերի պատասխանը»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, նա ասաց. «Իշխանության քմահաճույքով չէ, թե ով է լինելու մեր թեկնածուն: Այս պահին հայտարարվել է, որ նրանք գնում են այլ լուծումների, ինչը ևս անթույլատրելի է, այսինքն՝ օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն չի տա մեկ թեկնածուին երկու անգամից ավելի առաջադրվել: Այսինքն՝ իշխանությունն ուզում է իր նախասիրություններն ու քմահաճույքները մեկտեղել՝ ստեղծել օրենսդրական, այսպես կոչված, կարգավորում, և դրանով կարծում է, թե կարող է իր խնդիրները կարգավորել»: