Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն Հանրապետության կուսակցությունը, չնայած արձանագրված խախտումներին, ՏԻՄ ընտրությունները համարում է օրինակարգ և ժողովրդավար

Հանուն Հանրապետության կուսակցությունը, չնայած արձանագրված խախտումներին, ՏԻՄ ընտրությունները համարում է օրինակարգ և ժողովրդավար
Քաղաքականություն
22:05, 18 октябрь 2021
Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.



Հանուն Հանրապետության կուսակցությունը վերլուծելով սույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ընտրությունները Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան խոշորացված համայնքներում, չնայած արձանագրված խախտումներին, դրանք համարում է օրինակարգ և ժողովրդավար։ 

Շնորհավորում ենք համամասնական ընտրակարգով տեղական ընտրություններին մասնակցած գործընկեր քաղական ուժերին։ 

Հաղթած բոլոր ուժերին մաղթում ենք արգասաբեր գործունեություն ի շահ իրենց համայնքների և երկրի։ 

Հույս ունենք, որ տեղական ընտրությունները կդառնան մեր հասարակությանը միավորելու, քաղաքական մթնոլորտը ներդաշնակեցնելու եզակի հնարավորություն։ 

Միաժամանակ իրավապահներին կոչ ենք անում հետամուտ լինել և բացահայտել ընտրությունների օրինականությունը հարվածի տակ դնող բոլոր ընտրական հանցագործությունները։ 

Հայաստանի առաջընթացի, անվտանգության և տեղական մարմինների պատշաճ և պրոֆեսիոնալ աշխատանքի կազմակերպման համար պատրաստ ենք բերել մեր անմնացորդ աջակցությունն ու օգտակարությունը։   
         
Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհուրդ