Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աշխատանքը կապիկին մարդ սարքեց». Էկոնոմիկայի նախարար եք, տնտեսական լեզվով հիմնավորեք. Ընդդիմադիր պատգամավոր

«Աշխատանքը կապիկին մարդ սարքեց». Էկոնոմիկայի նախարար եք, տնտեսական լեզվով հիմնավորեք. Ընդդիմադիր պատգամավոր
Քաղաքականություն
12:22, 26 октябрь 2021
Անկեղծ ասած զարմացած եմ։ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում և ասում, որ չի ուզում մտնի տնտեսական հաշվարկների մեջ։ Բա էդ դեպքում ինչու՞ է Էկոնոմիկայի նախարարը զեկուցում, այլ ոչ թե Արդարադատության նախարարը։ ԱԺ-ում ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

«Էկոնոմիկայի նախարարը բնականաբար պետք է էկոնոմիկայի մասին զեկուցի։ Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ մեջբերեք։ Ով ալարի, ոչ դալարի։ Ով չաշխատի, նա չուտի։  Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։  Աշխատանքը կապիկին մարդ սարքեց։ Էկոնոմիկայի նախարար եք, եկեք հիմնավորեք տնտեսական լեզվով»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Վերջինս, անդրադառնալով նախարարի այն դիտարկմանը, թե նախագիծը գյուղատնտեսության վրա ինչ ազդեցություն է ունենալու, նկատեց՝ երբ գյուղացին առավոտյան արթնանում է, գնում իր կովին կթելու և օրացույցին չի նայում։

«Նա չի ասում՝ այսօր կիրակի է, կովիս չպետք է կթեմ։ Այսօր շաբաթ է, ծիրանը չպետք է քաղեմ։ Այսինքն՝ ինչի՞ հիման վրա եք այս հաշվարկն արել։ Առևտրի ծավալների հետ կապված, հասկանում ենք, որ տոն օրերին առևտրի ծավալը մեծանում է։ Քաղաքակիրթ աշխարհը նաև ունենում է Զատկի տոներ։ Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժամը 6-ից հետո հիմնարկի ղեկավարն իրավունք չունի իր ենթակային email գրի։ Եթե քաղաքակիրթ աշխարհի մասին ենք խոսում, եկեք քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով գնանք»,-ասաց պատգամավորը։