Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի անունից ներողություն եմ խնդրում, որ բնությանը անհայտ այս վիրուսի մասին չուներ գիտելիքներ. Լիլիթ Ստեփանյանը հեգնեց ընդդիմությանը

«Եթե մեր նպատակը նույնն է՝ տեսնել Հայաստանը զարգացած և հզոր, և մեր տարբերությունը միայն ուղիների և մեթոդների մեջ է, եկեք համախմբվենք»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ երբ ամբողջ աշխարհը իր բոլոր ռեսուրսներով պայքարում է համավարակի դեմ, ընդդիմությունը ծաղրում է այս միջոցները. «Ես վարչապետի անունից ներողություն եմ խնդրում, որ բնությանը անհայտ այս վիրուսի մասին 2020թ. մարտ ամսին չուներ բազմակողմանի և համապարփակ գիտելիքներ: Լավ, մենք, մեր կառավարությունն է վատը, բայց բերեք մի երկիր, որ էս հարցում ունի բացարձակ լավ վիճակ: Դուք հետևե՞լ եք, թե Վրաստան, Ռուսաստանի թվերին»:

Նա կոչ արեց նաև քիչ օգտագործել «դավաճան» և այլ վիրավորական բառերը. «Եթե ձեզ թվում է, թե դա ավելացնում է ձեր քաղաքական կշիռը, ապա դուք ճիշտ եք՝ դա ձեզ միայն թվում է»: