Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից. Սեյրան Օհանյան․ Տեսանյութ

«Ես ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից 8-րդ գումարման Ազգային ժողովում այս մի քանի օրվա ստեղծված իրավիճակի համար՝ նաև իմ բոլոր գործընկերների անունից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, սակայն, որ կարևոր է անձնական արժանապատվությունը. «Թույլ չենք տա, որ մեր անձնական արժանապատվությունը ոտնահարվի»:

Նրա խոսքով՝ ծրագիրը ամբողջությամբ չի համապատասխանում մեր խնդիրներին:

«Անվտանգության թեմաներով չի կարելի այդքան շատ լոզունգներով խոսել: Դրանք կարող են հաճելի թվալ, բայց ազգային և միջազգային երաշխիքների համար խիստ վտանգավոր են»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ բանակը զարգացել է բոլոր նախարարների ժամանակ, և բոլորի ժամանակ էլ եղել են թերություններ:

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: