Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չպետք է լինի բուդկաների, բեսեդկաների, աղավնիներ պահելու վայրի կամ պեռաշկիներ սարքելու ինչ-որ տեղ. Լիլիթ Ստեփանյան

Հայաստանը չպետք է լինի բուդկաների, բեսեդկաների, աղավնիներ պահելու վայրի կամ պեռաշկիներ սարքելու ինչ-որ տեղ. Լիլիթ Ստեփանյան
Քաղաքականություն
17:17, 30 июнь 2021
Գաղտնիք չէ, որ ինքնակամ կառույցների հետ խնդիր ունի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: 

«Անտեսվել են բոլոր հնարավոր և անհնար արգելքները՝ կապված, օրինակ, կանաչ տարածքների հետ կամ քաղաքային կամ մարզային ընդհանուր կոլորիտային և, ինչու չէ, ճարտարապետական բնույթի հետ: Ինչու պետք է ինչ-որ մեկը մանկապարտեզ կառուցի համայնքային հողի վրա և դա բարի կամքով նվիրի համայնքապետարանին: Ներողություն, սա Հայաստանի Հանրապետություն է, և մենք էստեղ վաղուց հեքիաթների չենք հավատում»,- հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ այդտեղ կա նաև որոշակի կոռուպցիոն մեխանիզմ, որովհետև ինքնակամ նշանակում է անօրինական. «ՀՀ-ն չպետք է լինի բուդկաների, բեսեդկաների, աղավնիներ պահելու վայրի կամ պեռաշկիներ սարքելու ինչ-որ տեղ»: