Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում, որ փորձ չկատարվի Հայաստանի Հանրապետությունը մասերի բաժանելու․ Լիլիթ Մակունց

Կոչ եմ անում, որ փորձ չկատարվի Հայաստանի Հանրապետությունը մասերի բաժանելու․ Լիլիթ Մակունց
Քաղաքականություն
16:04, 28 апрель 2021
«Վերջին շրջանում ինչ-որ տենդենց է նկատվում, որ առանձին խմբակներ, ուղղորդված խմբեր Հայաստանի Հանրապետությունը փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ անվտանգությանը ուղիղ վնաս հասցնելով»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ  քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր մարզերի խնդիրները ՀՀ խնդիրներն են։ «Եվ որևէ մեկն այստեղ թող չներկայացնի, որ առանձին մարզերի խնդիրները բացառապես վերաբերում են այդ մարզերին և այդ մարզերի բնակիչներին։ Չկա նման բան և չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիներին, ապա յուրքանչյուրն իրավունք ունի իր դիրքորոշումն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում, այդ թվում՝ ընտրությունների միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա մենք չենք դա ձևակերպում։ Դրա ձևակերպումը տրված է օրենքով։ Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ փորձ չկատարվի Հայաստանի Հանրապետությունը մասերի բաժանելու»,- հայտարարեց Մակունցը։