Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե այս պահին ընդդիմությունը մտափոխվի եւ որոշի անդրադառնալ արտահերթ ընտրությունների թեմային, կքննարկենք այդ հարցը»․ Լիլիթ Մակունց

«Եթե այս պահին ընդդիմությունը մտափոխվի եւ որոշի անդրադառնալ արտահերթ ընտրությունների թեմային, կքննարկենք այդ հարցը»․ Լիլիթ Մակունց
Քաղաքականություն
19:20, 08 февраль 2021
«Հանրային պահանջի ձեւակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը ընդդիմության և ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Քանի որ քաղաքական ուժերը, նաև արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը այդ պահանջը չի ձեւակերպել՝ գալով համաձայնության արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- անդրադառնալով խմբակցության երեկվա հայտարարությանը ԱԺ-ում ասել  է  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք արդեն նշել ենք, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը մեզ համար հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով եւ դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ շատ բարի, եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք եւ չենք առարկել։ Ինչը վերաբերվում է մեր հետագա անելիքներին, ապա նշել ենք, որ մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները եւ ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը արդեն այդ համատեքստում»,-հավելել է նա։

Հարցին, թե ի՞նչ հիմքով եք պնդում, որ չկա այդ անհրաժեշտությունը, Մակունցը պատասխանել է․ «Այդ պահանջը ներկայացնողները ընդդիմությունն է, այդ պահանջը սահմանվում է քաղաքացիների հետ առնչվելով։ Հիմա եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի գա և քննարկում ունենա արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, դա նշանակում է, որ նրանք առնվազն այդ ազդակը չեն ստացել։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի եւ իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ ընտրություններ անկացնելու համար, ապա դա ձեւակերպվում է նաեւ այդպես։ Նաեւ մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում այդպիսի ազդայկներ, դա իհարկե չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արտահերթ ընտրությունների անցկացմանը արդեն ճանապարհային քարտեզը ամփոփելիս»։ 

Մակունցը, անդրադառնալով պնդումներին, թե իբր իշխող ուժը ընտրություններին մասնակցելու Քոչարյանի հայտարարությունից վախեցել է եւ երեկվա նիստին քննարկել այն, արձագանքել է․ «Չի քննարկվել այդ հայտարարությունը եւ մեր որոշումները որևէ կերպ ինչպես դուք ձեւակերպեցիք` վախենալու կոնտեքստում չեն կարող լինել, որովհետեւ մեր կողմից է հենց հնչել ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետևաբար կան ուժեր, որոնք ընկրկում են արտհերթ ընտրություններին, ապա իրենց պետք է ողղել այդ հարցը։ Եթե այս պահին քաղաքական պահանջներ ձեւակերպող ըննդիմությունը մտափոխվի եւ որոշի դարձյալ անդրադառնալ արտահերթ ընտրությունների թեմային, ապա մենք կքննարկենք այդ հարցը»։