Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահից դեռ արձագանք չեմ ստացել Ընտրական օրենսգրքի փաթեթն առանձին դետալներով քննարկելու, բայց մենք պատրաստ ենք․ Լիլիթ Մակունց․Տեսանյութ

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել քննարկելու Ընտրական օրենսգրքի հերթական փաթեթը։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ընտրական օրենսգիրքը բաժանել են 3 մասի՝ առաջինը համամասնական ցուցակի մասին էր, որն արդեն ընդունվել և ստորագրվել է ԱԺ նախագահի կողմից, երկրորդն այսօր են քննարկում, և երրորդը կլինի մյուս փաթեթը։

«Ազգային ժողովի լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրեսնդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։ Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, տեղեկացնեմ, որ դեռևս 2020թ․ դեկտեմբերի վերջին ես և Համազասպ Դանիելյանն ունեցել ենք նախագահի հետ հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն կուսակցությունների մասին օրենքի նախագիծը, այլ նաև ներկայցրել ենք ընդհանուր ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը»,-հավելեց նա։ 

Լիլիթ Մակունցի խոսքով ինքն անձամբ նախագահի աշխատակազմին ուղարկել է այն փաթեթը, որի հետ կապված Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել է, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ապա նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ ցանկացած օր ցանկացած ժամի իրենք պատրաստ են քննարկել առանձին դետալներ, սակայն նախագահից այդ առումով դեռ արձագանք չի ստացել։