Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ասաբնյակները լրիվ օրինականացված են, հավատացնում եմ ձեզ, բայց դրանց այդտեղ գտնվելը չի կարող տրամաբանական լինել. Վլադիմիր Վարդանյան

Այդ ասաբնյակները լրիվ օրինականացված են, հավատացնում եմ ձեզ, բայց դրանց այդտեղ գտնվելը չի կարող տրամաբանական լինել. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
16:14, 30 июнь 2021
«Կա մի արտահայտություն. իրավախախտումից իրավունք չի կարող ծագել, հետևաբար ինքնակամ կառույցները չպետք է դառնան օրինական: Սա կանոնն է, բայց կանոնից կա բացառություն, որը հիմնավորում է այդ կանոնի ճշմարտացիությունը»,- այսօր՝ հունիսի 30-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

Նա նշեց, որ ինքնակամ կառույցների դեմ, այո, պետք է պայքարել. «Բայց մենք ինչու ենք պայքարում հետևանքի դեմ, ոչ թե պատճառի:

Ինքնակամը մի բան է, տգեղը՝ այլ բան. կարող է լինել ինքնակամ գեղեցիկ շինություն, և տգեղ օրինական շինություն: Այդ ասաբնյակները լրիվ օրինական են, հավատացնում եմ ձեզ, բայց դրանց այդտեղ գտնվելը չի կարող տրամաբանական լինել: Եթե մենք այս նախագիծն ընդունենք և դրա ուժի մեջ մտնելը 2022 թվականի փետրվար տանենք, սնկի պես աճելու են ինքնակամ կառույցները»:+