Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվել պետաիրավական հանձնաժողովում»․ Վլադիմիր Վարդանյան

«Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվել պետաիրավական հանձնաժողովում»․ Վլադիմիր Վարդանյան
Հայաստան
14:50, 01 март 2021
«Այն չի քննարկվել հանձնաժողովի նիստում»,- ասյ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառանալով  «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հայտարարությանը, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։

«Ի սատարումն Վահագն Հովակիմյանի՝ պետք է ասեմ, որ պատգամավորը առաջնորդվում է իր կարգավիճակով եւ իրավունք ունի ցանկացած առաջարկ կամ դիրքորոշում ներկայացնել, դա պատգամավորի իրավունքն է»,- ասաց նա՝ հավելելով․ «Յուրաքանչյուրս պատգամավոր է եւ յուրաքանչյուրս քաղաքացուց ստացել է մանդատ, ընդ որում՝ խորհրդարանը այն կառույցն է, որտեղ ցանկացած երկրում, ցանկացած պատգամավոր կարող է առաջ քաշել գաղափար, եթե նույնիսկ այդ գաղափարը շատ հեղափոխական է կամ հասարակության այս կամ այն խմբին թվում է ոչ տրամաբանական»։

Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի որոշումը առարկություններով հետ ուղարկելուն, հայտարարել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։