Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ կպահի ԿԲ խորհրդի անդամի պաշտոնին հավակնելուց. Արտակ Մանուկյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Խոսելով այդ պաշտոնին իր առաջադրման մոտիվների մասին՝ թեկնածուն ասաց. «Կամայական թեկնածուի պարագայում դրա պատասխանն է՝ կոմպետենտություն ու անցած ուղի: Կարծում եմ՝ իմ կենսագրության մեջ ես չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ կպահի այս պաշտոնին հավակնելուց՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որը ես ունեմ: Այսինքն՝ կարծում եմ, որ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցի, ինչպիսին Կենտրոնական բանկն է»:

Նա ներկայացրեց նաև տեսլական, թե ինչպես է պատկերացնում տալ իր հավելյալ արդյունքը այդ կայացած ինստիտուտին: