Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնաճը շոկ է, ինչպես քովիդը. Այն ամբողջ աշխարհում է. Արտակ Մանուկյանը՝ Էլինար Վարդանյանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, որն առնչվում էր գնաճին, Արտակ Մանուկյանը նշեց. «Բանջարեղենի 64.7 տոկոս գնաճը պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ: Գնաճի այս շոկը ողջ աշխարհում է, և ամբողջ աշխարհը քննարկում է, թե ինչ անել, որ սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով փորձ արվի մեղմացնել գները»:

Նրա կարծիքով՝ սա ծրագրային բյուջետավորման համատեքստով քննարկման ուղղություն է. «Եթե ասեմ՝ այս ծրագիրը պետք է փոխել այս ծրագրով, տարակուսելի կլինի, որովհետև սա քաղաքական որոշումների արդյունք է: Ընտրվելու պարագայում ես պարտավորված եմ համարում, որ միասին քննարկենք, թե ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող են լինել այս կարճաժամկետ շոկերը որոշակիորեն մեղմելու առումով»:
Արտակ Մանուկյանը նկատեց, որ գնաճը շոկ է, ինչպես քովիդը: