Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Մանուկյանը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու. Թեկնածուին ներկայացրեց Գևորգ Պապոյանը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա ներկայացրեց Արտակ Մանուկյանի կենսագրությունը: