Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենիքի փրկությունն ավարտվեց, արդեն դիմադրո՞ւմ են․ այն էլ՝ Երեւանի կենտրոնից․ Դուխը կհերիքի՞ հրապարակում ձեռնոց նետի ու ոչ ասի Կրեմլին․ քաղաքագետ

Հայրենիքի փրկությունն ավարտվեց, արդեն դիմադրո՞ւմ են․ այն էլ՝ Երեւանի  կենտրոնից․ Դուխը կհերիքի՞ հրապարակում ձեռնոց նետի ու ոչ ասի Կրեմլին․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:58, 04 ноябрь 2021
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով նոյեմբերի 8-ին հանրահավաքով դիմադրության շարժում սկսելու Ռոբերտ Քոչարյանի կոչին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

1. Ուշադրություն դարձրեք բառերին՝ «սկիզբ դնենք... դիմադրության»: Չնայած վերջին շրջանում իրենց տարածած գուժին (այդ օրն իբր ինչ որ աղետալի բան է սպասվում), ակամայից խոստովանում են, որ ոչ մի լուրջ բան չկա ու ընդամենը սկիզբ են դնում... Վերահաս մեծ աղետի մասին իմացողը նման բառերով չի սկսում իր մարտակոչը։ 50 մարդ կգա թե 5000, կասեն սկիզբ են դնում, սկիզբ դրեցին... Կարեւորը լողավազանից ու մարզասրահից սահուն «ռազմահայրենասիրական» վերադարձ կլինի դեպի հրապարակ։ 

2. Չեմ հիշում, որ մեկ տարի առաջ պատերազմի 44 օրերին գեթ մեկ անգամ կոչ աներ դիմադրել թուրքական ագրեսիային։ Եվ ոչ միայն ինքը' Մայր Աթոռից մինչեւ նախկին նախագահներ, քաղաքական ուժեր... Թուրքին դիմադրել պետք չէր, զորքին կոչ ու ոգեշնչում պետք չէր, հասարակության ոգին ու համախմբվածությունը պետք չէր... Այն էլ հանուն այն Արցախի, որտեղից էր ինքը...

3. Հայրենիքի փրկությունը ավարտվե՞ց, էլ փրկության շարժում պետք չէ՞։ Արդեն դիմադրո՞ւմ են։ Եվ ո՞ւմ են դիմադրում։ Այն էլ' Երեւանի կենտրոնում ու կենտրոնից։ 

4. Այս պահին, եթե բան կա դիմադրելու, դա դեմարկացիա, 2 եռակողմ հանձնաժողովների գեներացրած պրոցեսն է, որը Մոսկվայի ցանկությունն ու թելադրանքն է։ Դուխը կհերիքի՞ հրապարակում ձեռնոց նետի ու ոչ ասի Կրեմլին։ Տեսնենք։ 

5. Կգտնվի մեկ լրագրող, որն այդ օրը կուղղի հետևյալ հարցերը. դուք 1999-2001թ. Հայաստանի Հանրապետության անունից այո եք ասել Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի տարբեր մոդիֆիկացիաների։ Չե՞ք կարծում, որ Ալիևն այսօր ձեր ծրագիրը Հայաստանի դեմ է օգտագործում։ Կո՞ղմ եք, թե՞ դեմ։ Եթե դեմ եք, ապա այդ թվերին ինչո՞ւ Հայաստանի անունից դա «ընդունելի» համարեցիք, Ինչու՞ 1 տարի առաջ այս օրերին թուրքին համազգային դիմադրելու կոչ արեցիք։

Լուսանկարում «Հայաստան» դաշինքի պատգամավոր՝ Գեղամ Մանուկյան։