Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայք համայնք այցելության ընթացքում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի հետ շրջել եմ քաղաքում. Տրդատ Սարգսյան

Վայք համայնք այցելության ընթացքում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի հետ շրջել եմ քաղաքում. Տրդատ Սարգսյան
Քաղաքականություն
12:30, 09 ноябрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ, Վայք համայնք այցելության ընթացքում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի հետ շրջել եմ քաղաքում, եղել Վայքի մշակույթի տանը, ծանոթացել շենքի պայմաններին: 

Այցելել եմ Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոց, հանդիպել տնօրենի հետ, քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը։

Տնօրենը նշեց, որ արվեստի դպրոցն ունի մասնագետների կարիք, իսկ  հիմնական խնդիրը հանդիսանում է երաժշտական գործիքների պակասը։ Խոստացա օգնել երաժշտական գործիքների պակասը լրացնելու հարցում։

Եղել եմ նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատում, շրջել և  ծանոթացել տեխնիկական զինվածությանը: Ղեկավարի հետ զրույցի ընթացքում խոստացել եմ, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ուշադրության կենտրոնում պահել ջոկատը նոր տեխնիկայով վերազինելու խնդիրը։

Եղել եմ նաև համայնքի մանկապատանեկան մարզադպրոցում։

Նշեմ, որ համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարն արդեն նկատելի աշխատանք է կատարել քաղաքի մաքրության եւ փողոցների փոսալցման ուղղությամբ։